Նախորդ տարվա մարտի 8-ի համեմատությամբ վթարների թիվը նվազել է
ОБЩЕСТВО2016 թ. մարտի 8-ին հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 27 մարդ։
Հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները, ինչպես եւ մարտի 8-ին Երեւան քաղաքում եւ հանրապետության ճանապարհներին սպասվելիք աշխույժ երթեւեկը, Ճանապարհային ոստիկանությունը Կանանց տոնի նախօրեին հայտարարություն տարածեց ուժեղացված ծառայության մասին՝ վարորդներին հոդորելով տոնական օրը բացառել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները եւ մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։
Ուժեղացված ծառայության ընթացքում մարտի 8-ին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 10 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 7-ով, վիրավորներինը՝ 17-ով։
Օրվա ընթացքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 40 դեպք:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է հետեւել ճանապարհային երթեւեկության կանոններին եւ բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերը:



