Ձեր ձայնը տվեք այն կառույցին, որին հավատում եք. Ծառուկյանը հանդիպեց արմավիրցիների հետ
ПОЛИТИКАԻնչպես հայտնում է Past.am-ը, «Ծառուկյան» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումներ է ունենում Արմավիրի մարզում: Առաջին կանգառը Արմավիր քաղաքն էր: Այստեղ Ծառուկյանի և նրա թիմակիցների հետ հանդիպումը կրկին բազմամարդ էր: Քաղաքացիներին բազմաթիվ հարցեր էին մտահոգում: Արմավիրցիներից մեկը բարձրացրեց երիտասարդների հարցը, ովքեր հիմա ցանկանում են, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք, քանի որ կարող են որպես դասալիքներ դատապարտվել: ԲՀԿ առաջնորդի կարծիքով՝ այդ երիտասարդների հանդեպ պետք է համաներում կիրառվի, որպեսզի նրանք ազատ վերադառնան Հայաստան:
Գագիկ Ծառուկյանն արմավիրցիների հետ խոսեց տնտեսությունը փրկելու հայտնի 15 կետերի մասին, որոնց իրականացման դեպքում միայն ժողովուրդն իր կյանքում կզգա դրական փոփոխություններ:
«Ոչ մեկին մի լսեք` ծանոթ, բարեկամ, բոլոր նրանց, ովքեր ուզում են իրենց պաշտոնին մնալ, այլ հավատացեք այն կառույցին, որն իր կյանքում գործ է արել: Գնացեք ընտրության ու ձեր ձայնը տվեք այն կառույցին, որին հավատում եք, եթե չանեք` մեղավորը դուք կլինեք, ուրիշից չպահանջեք»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Լևոն Փանոսյան
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
Что такое хантавирус и как он распространяется?
3
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?



