«Հրապարակ». Գիտություն գումարած տուրիզմ՝ գիտական տուրիզմ Հայստանո՞ւմ
КУЛЬТУРА
«Երեկ տարածված հաղորդագրությունը՝ «Գիտական տուրիզմի» հետ կապված ասուլիսի մասին, միանգամից գրավեց մեր ուշադրությունը: Էկոտուրիզմ լսել էինք, էքստրեմալ տուրիզմ՝ նույնպես: Առողջարարական, հնագիտական, խոհարարական, անգամ որսորդական տուրիզմ կարծես կա, բայց գիտական տուրիզմը մեզ՝ խավարամիտներիս հասու չէր: Մանավանդ՝ տրամաբանորեն կարծում էինք, որ մի երկրում, որտեղ ոչ տուրիզմն է զարգացած, ոչ գիտությունը, դրանց հիբրիդից մի անճոռնի բան կարող է ստացվել: Պարզվեց՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բոլորովին այլ կարծիքի է: Նա կարծում է, որ սա կնպաստի գիտության զարգացմանը, հնարավորություն կտա ֆինանսներ բերել գիտության ոլորտ:
Այդ ինչ գիտական հաստատություններ ունենք մենք աշխարհին ու զբոսաշրջիկներին ցուցադրելու: Բնականաբար, խոսքը Բյուրականի աստղադիտարանի մասին է: Երկրորդ օրինակն էլ, ըստ գիտնականների, կաթողիկոսի ամառային նստավայրն է: Ուրի՞շ: Չկա: Իսկ այս խեղճուկրակ օրինակներով հնարավոր չէ տուրիզմ զարգացնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




















































