Սեքսն ազդում է աշխատունակության վրա
ЛАЙФՕրեգոնի համալսարանի ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ սեքսն ազդում է մարդկանց աշխատունակության վրա, հաղորդում է Informig-ը:
Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 159 ամուսնական զույգ: Մասնակիցներն անկեղծ պատասխանելեն իրենց անձնական կյանքին և ինքնազգացողությանը վերաբերող հարցերին: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար սեքսով են զբաղվել և օրգազմ ապրել, ավելի հաճախ են աշխատանքի գնում լավ տրամադրությամբ:
Գիտաշխատողների խոսքով՝ սեռական կյանքի որակն ազդում է աշխատունակության վրա, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Հետազոտության ընթացքում ապացուցվել է, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվողները ավելի հավասարակշռված են, ավելի դիմացկուն սթրեսների հանդեպ, բացի այդ ավելի լավ են կատարում իրենց առաջադրանքները։ Պարզվել է նաև, որ նման աշխատողներն ավելի քիչ են հիվանդանում։



