Բրիտանիայի ֆինանսների նախարարը լավատեսաբար է տրամադրված տնտեսական աճի հարցում
МЕЖДУНАРОДНОЕԵՄ-ից դուրս գալու օգտին բրիտանացիների հունիսյան քվեարկությունից հետո առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմմոնդը խորհրդարանի ն ներկայացրել է երկրի բյուջեն, հայտնում է BBC–ն։
Նախարարը լավատեսաբար է տրամադրված ու խոստացել է, որ երկրի տնտեսությունը կաճի ավելի արագ , քան ակնկալվում է։ Հեմմոնդը նաեւ հայտնել է, որ աճող տնտեսությունը «կտրամադրի հզոր ու կայուն հարթակ» բրեքսիթի մասին բանակցություններում։
Իր ելույթի սկզբում Հեմմոնդը ասել է, որ բրիտանական տնտեսությունը փակուղու մեջ է դնում մեկնաբաններին՝ շարունակելով իր կայուն աճը։
Այս տարի երկրի ՀՆԱ-ն կաճի 2 տոկոսով, այլ ոչ թե ակնկալվող 1․4 տոկոսով, իսկ պետական պարտքի գումարը կնվազի 16․6 մլրդ ֆունտ սթերլինգով։
Ըստ նախարարի՝ դա թույլ կտա ավելացնել ներդրումները պետական ծառայությունների ոլորտում, նաեւ թույլ կտա երկրին ապրել «ըստ ունեցած միջոցների»։



