ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հասկացրել է, որ Դաշինքը դեմ է Կոսովոյում կանոնավոր բանակի ստեղծմանը
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հեռախոսով խոսել է Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչիի ու վարչապետ Իսա Մուստաֆայի հետ ու լուրջ մտահոգություն հայտնել Կոսովոյի անվտանգության ուժերը (FSK) կանոնավոր բանակի վերափոխելու՝ կառավարական ծրագրերի կապակցությամբ։ Դրանք կյանքի կոչելու դեպքում ՆԱՏՕ-ն կարող է վերանայել ՝ FSK -ի աջակցության գործընթացին իր ներգրավվածության մակարդակը։
Ստոլտենբերգի խոսքով նման միակողմանի քայլերն օգուտ չեն բերի։ Կոսովոյի իշխանությունները պետք է Բելգրադի հետ տվյալ հարցի շուրջ սերտ շփում պահպանեն, հավելել է նա։
Մարտի 7-ին Խաշիմ Տաչին դիմել է Կոսովոյի խորհրդարանին՝ խնդրելով աջակցել սեփական զինված ուժերի ձեւավորմանը։ Դա առաջացրել է Սերբիայի իշխանությունների բողոքը։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



