Մալթայում փլուզվել է հայտնի «Լազուրե ամպը»
ОБЩЕСТВОՀայտնի «Լազուրե ամպը»՝ 28 մետր բարձրությամբ կրաքարե ժայռը, որը գտնվում է Մալթայի Գոցո կղզու արեւմուտքում, ուժեղ փոթորիկներից հետո փլուզվել է:
Ժայռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում է ներառվել: Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հայտարարել է, որ դա «հոգեցունց» նորություն է, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ 2013-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած ժայռը ենթարկվել է էրոզիայի, բայց շուտափույթ փլուզման վտանգ նրան չի սպառնում:
Սակայն, ինչպես գրել է վարչապետ Մուսկաթը, վերջին տարիներին հաշվետվություններ են ստացվել այն մասին, որ ժայռն, ամեն դեպքում, շատ է տուժել էրոզիաներից: «Այդ տխուր օրը եկավ»,-հավելել է նա:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



