Հայկական ներկայությունը Սպիտակ Տանը
БЛОГՍուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կտավը, որը կարելի է տեսնել այս նկարների վրա, պատկանում է հայ նկարիչ Կարլ Գալուստի վրձնին։ Այս կտավը Իրանի հյուպատոսը նվիրել է ԱՄՆ նախագահին 1909 թվականին։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կարլ Գալուստի "Welcome" կտավը կախվել է ԱՄՆ նախագահի Օվալաձև Օֆիսի ընդունարանի պատին, այսինքն քարտուղարների համար նախատեսված սենյակում, Բուշ կրտսերի օրոք։ Ֆոտոներում կարելի է տեսնել Օբամայի նկարները՝ իր իսկ ընդունարանում, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Չեյնիի նկարը, ով ընդունարանում սպասում է Բուշին։ Իսկ Քլինթոնի օրոք ընդունարանում այլ նկար էր կախված։ Մի խոսքով, եթե ԱՄՆ նախագահի ընդունարանում ես հայտնվում, քեզ Կարլ Գալուստի "Welcome" նկարն է ողջունում։ Հուսամ Թրամփն այն չի տեղափոխի։



1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



