Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել Է ահաբեկչություն թույլ չտալ Ֆրանսիայում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերստին հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել Է գործադրել բոլոր ջանքերը՝ ֆրանսիայում նոր ահաբեկչական գործողություններ թույլ չտալու համար, հատկապես նախընտրական շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ելիսեյան պալատում՝ ամփոփելով Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքները:
«Քննարկվել են այս շրջանում մեր երկրի եւ քաղաքացիների դեմ ուղղված հնարավոր ահաբեկչական գործողությունների կանխման միջոցները»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, Օլանդը ողջունել Է Մոսուլում իրադրության զարգացումը, որտեղ կառավարական զորքերը միջազգային կոալիցիայի ուժերի օգնությամբ գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



