Իտալիայի վարչապետն առաջարկում Է Հռոմի գագաթնաժողովում հռչակագիր ստորագրել ԵՄ-ի ապագայի մասին
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին առաջարկում Է մարտի 25-ին Հռոմում Եվրամիության հուբելյանական գագաթնաժողովում, որը նվիրված կլինի Հռոմի պայմանագրի 60-ամյակին, ստորագրել ԵՄ-ի հիմնարար փաստաթուղթ՝ հռչակագիր հանրակցության ապագայի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել Է՝ ելույթ ունենալով ազգային խորհրդարանում:
«Իմ սերնդի մարդկանց համար ակնհայտ Է Եվրոպայի երջանկությունը, որտեղ այդքան երկար ժամանակ խաղաղություն Է պահպանվում: Միասնական Եվրոպայի կազմավորման մյուս կարեւոր արդյունքն այն Է, որ դա շատ երկրների՝ Հունաստանին, Իսպանիային, Պորտուգալիային, թույլ տվեց ավարտել դիկտատուրաների ժամանակաշրջանները: Եվրամիությունը հաշտության եւ ժողովրդավարության ցնցող միջոց Է»,- նշել Է Ջենտիլոնին:
«Բոլոր նվաճումներն այժմ վտանգված են, ուստի անհրաժեշտ Է Հռոմում ստորագրել հրչակագիր ԵՄ-ի ապագայի մասին՝ այն հիմնելով երեք սկզբունքների վրա. անվտանգություն եւ պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն եւ մարդկանց տեղաշարժման ազատություն»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



