Սեուլը չի բացառել, որ օգնության խնդրանքով տեսադիմումով հանդես եկած երիտասարդը կարող է Կիմ Չեն Նամի որդին լինել
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեան հակված է նրան, որ տեսագրությամբ հանդես եկած երիտասարդն իսկապես ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի որդին է: Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։
Չորեքշաբթի օրը «Չհոլիմի քաղաքացիական պաշտպանություն» կազմակերպության կայքում, որն, ինչպես նշվում է, օգնում է ԿԺԴՀ–ից Հարավային Կորեա փախած հյուսիսկորեացի քաղաքացիներին, տեղադրվել է մի երիտասարդի տեսադիմում, ով իրեն Կիմ Չեն Նամի որդի է անվանում եւ հայտարարում, որ իր հորը սպանել են։
Կազմակերպությունն իր կայքում հայտնել է, որ իրեն դիմել է Կիմ Չեն Նամի ընտանիքը՝ ապաստան հատկացնելու խնդրանքով։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբոր կնոջ, դստեր եև որդու գտնվելու վայրը հայտնի չէ։ «Միայն նշվում է, որ արտակարգ օգնություն է հատկացվել Նիդերլանդների, ԱՄՆ–ի, Չինաստանի եւ եւս մեկ երկրի կողմից, որը ցանկացել է անհայտ մնալ։
Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը չորեքշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ցանկացածի համար էլ պարզ է, որ նա նման է Կիմ Հան Սոլին, սակայն անհրաժեշտ է հստակեցնել»։ Նախարարության ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ իրեն անհայտ է՝ արդյո՞ք վերոնշյալ անվամբ կազմակերպություն գոյություն ունի։
Երիտասարդը պնդում է, որ իր անունը Կիմ Հան Սոլ է, եւ որ ինքը «մի քանի օր առաջ սպանված» Կիմ Չեն Նամի որդին է։ Նա հայտնում է, որ գտնվում է այժմ իր մոր ու քրոջ հետ։
Տղամարդը ցույց է տալիս նաեւ իր անձնագիրը, սակայն նրա պատկերը փակված է սեւ քառակուսով։
Եթե երիտասարդն իսկապես Կիմ Չեն Նամի որդին է, ապա դա կդառնա Կիմ Չեն Նամի ընտանիքի կողմից նրա սպանության խոստովանության առաջին փաստը։



