Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը կբացվի մշակութային կենտրոն
КУЛЬТУРА
Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատանը մինչև տարեվերջ կբացվի մշակութային կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
«Նպատակ ունենք դեսպանատանը բացել մշակութային կենտրոն: Մենք տարածք ունենք, որը չի օգտագործվում, նորոգել ենք այն: Կներկայացնենք արգենտինական ֆիլմեր, երաժիշտներ կբերենք, տանգոյի դասեր կկազմակերպենք: Շատ հետաքրքիր կլինի: Մենք գիտենք, որ հայ հասարակությունը հավանում է մեր երաժշտությունը, գինին, սնունդը: Հուսով եմ, որ հաջողություն կունենանք»,-տեղեկացրեց դեսպանը:
Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւդիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ին:1993թվականից Բուենոս Այրեսում գործում է Հայաստանի Հանրապետությանդեսպանությունը: Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով2007թ.:




















































