Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Նախընտրական միջադեպերը պայմանավորված են ռեյտինգային համակարգով. քննարկում քաղաքական ուժերի միջև

ПОЛИТИКА

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Զոյա Թադևոսյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանն անդրադարձան նախընտրական շրջանում ընտրություններով պայմանավորված միջադեպերին:

Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ այս ընտրություններին անհանդուրժողականությունը խորացել է, ինչը պայմանավորված է նոր ընդունված Ընտրական օրենսգրքով, և իրենք նախկինում էլ ասում էին, որ այն շատ վտանգավոր եզրույթներ է պարունակում:

«Այս ընտրական օրենսգրքի մեջ վտանգավոր եզրույթը ռեյտինգային ցուցակներն են, և ամենաշատ վատությունը, որը կարելի էր անել հասարակությանը, արվել է այս օրենքի նախագծով»,-ասաց նա և նշեց, որ հայ հասարակությանը բնորոշ է տարանջատումը ՝ երևանցիներ, աբովյանցիներ, և հիմա նույնիսկ թիմերի ներսում է տարանջատումը սկսվել, ինչը ռեյտինգային ցուցակներով է պայմանավորված:

«Ես վստահ եմ, որ կան նախադրյալներ, որ հասարակությունը բաժանվելու է խմբերի, և սկսելու են միմյանց մեջ պայքարը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու հետ կապված միջադեպին և հարուցված քրեական գործին, Էլինար Վարդանյանն ասաց, որ իրականում այլ պարագաներում նման հաղորդման հիման վրա քննչական մարմիններում քրեական գործ չէր հարուցվում, հետևաբար մեկնաբանությունը թողեց հասարակությանը:

ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը նշեց, որ համատարած վախի մթնոլորտը չի համապատասխանում ժողովրդավարությանը, և ընդունված Ընտրական օրենսգիրքը եկավ ամրագրելու ավտորիտար ռեժիմի առանձնահատկությունները: 

«Յուրաքանչյուր մեծամասնական թեկնածու ոչ միայն այլ թեկնածուների դեմ է պայքարում, այլ նրանց նպատակն է, որ թիմի ներսում հանդես գա այնպիսի հեղինակություն, որը ավելի մեծ ձայներ կարող է բերել կուսակցությանը»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ցանկացած միջադեպ քննարկման առարկա պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, և գրանցումից տվյալ թեկնածուին պետք է հանել:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ թեև քարոզարշավը նոր է սկսվել, բայց արդեն միջադեպեր են եղել: Ըստ նրա՝ ուժ գործադրելը, վախի մթնոլորտ քարոզելը ոչ մի լավ բանի չի բերելու, և դրանք անհամադրելի են բարձր արժեքների հետ:

«Օրենքի տառը պետք է գերակայի ամենուրեք: Մեր թիմը կուռ թիմ է, գիտակցում է այս պայքարի արժեքը»,-ասաց նա և նկատեց, որ որոշ թիմերում իրոք անձերի միջև ներքին անհաշտություն, անհամաձայնություն կա և պետք է ամեն ինչ անել, որ անցանկալի դրսևորումներ չստանան:

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը նշեց, որ որևէ ճնշում, բռնություն անթույլատրելի է, բայց դա նոր երևույթ չէ. Հայաստանում բոլոր ընտրությունների ընթացքում կամ հետո բռնությունների մասին հրապարակումներ եղել են: 

«Դա խոսում է երկրում ժողովրդավարական ավանդույթների բացակայության մասին և այն մարդկանց մտայնության, որ զոռբայությամբ կարելի է հասնել ամեն ինչի՝ նույնիսկ խորհրդարան: Ես չեմ համարում, որ սա նոր երևույթ է և ռեյտինգային համակարգի ներդրման արդյունքում ծնվեց: Ռեյտինգային համակարգը իդեալական չէ, բայց մենք չպետք է թերությունը տարածենք ամբողջ համակարգի վրա»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ընտրությունը պետք է լինի գաղափարների, ծրագրերի պայքարի արդյունքում, ոչ թե ուժի կամ քսակի գործադրմամբ, և իրենք միշտ գաղափարական պայքարով են հանդես եկել:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян