ՊՆ-ում քննարկվել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի կատարած աշխատանքները
ПОЛИТИКАՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 6-ին կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպա նության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:



