Մոսկվա. Սոլովյովը քննադատում է Հայաստանի դեպանին, իսկ Սերժ Սարգսյանը՝ փոխո՞ւմ նրան
ПОЛИТИКАՌուսաստանում Հայաստանի դեպան Օլեգ Եսայանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա երկար տարիներ զբաղեցրած պաշտոնին:
Ինչպես հայտնում են Past.am-ի աղբյուրները, Մոսկվայի Արմյանսկիյ պերեուլոկում տեղակայված դեսպանությանը նրան կփոխարինի քաղաքագետ Վարդան Տողանյանը: Վերջինս իր կարիերայի ընթացքում առիթ ունեցել է նպաստ բերել հայ-ռուսական դիվանագիտությանը: 1997-1998թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական:
2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: [ 2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է:
Հիշեցնենք, որ այսօր ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է»։
Լևոն Փանոսյան



