ԱՄՆ բանակի զինանոցում լազերային նշանառումով ականանետ կհայտնվի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ բանակը ավարտել է նոր HEGM գերճշգրիտ ականանետի նախագծի վերաբերյալ տեխնիկական- կոմերցիոն առաջարկների ընդունումը, հայտնում է Defencetalk–ը։ Հիմա զինվորականները սկսելու են վերլուծել արդյունաբերական ոլորտի առաջարկները։ շ
HEGM ականանետը պետք է ունենա 120 մմ տրամաչափ ու փոխարինելու է APMI գերճշգրիտ ականանետը, որը մշակվել է 2000-ակաների վերջին Աֆղանստանում ամերիկյան ռազմական կոնտինգենտի կարիքների համար։
APMI, ոի հիմքում ականը GPS –ով նշանառելու սկզբունքն է, անցումային լուծում էր, որն այդ պահին շտապ պետք էր ամերիկյան զորքերին։
Իսկ HEGM-ը, որի սերիական արտադրությունը սկսելու են 2021-ից, ունենալու է ինքնանշանառման լազերային կիսաակտիվ գլխիկ։ Նշանակետը լուսավորվելու է լազերային ճառագայթով, որի ցրված արտացոլանքը կորսա գլխիկը։ Ականանետն ունակ կլինի կիրառել 120 միլիմետրանոց բոլոր տեսակի ականները, որոնք կան ԱՄՆ բանակի զինանոցում։



