Կրեմլը մտահոգված է Հյուսիսային Կորեայի նոր հրթիռային արձակումներով
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլը մտահոգված է Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր արձակումներով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անկասկած, մենք լրջորեն մտահոգված ենք»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով «դրանք այն գործողություններն են, որոնք հանգեցնում են տարածաշրջանում լարվածության հետագա աճին»։ «Այդ իրավիճակում ավանդաբար Մոսկվան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում ու անկասկած Ռուսաստանը տվյալ դեպքում տեսակետներ կփոխանակի շահագրգիռ կողմերի հետ»,- նշել է Պեսկովը։
Հայտնի է դարձել, որ առավոտյան Հյուսիսային Կորեան չորս բալիստիկ հրթիռ է արձակել Փխենան Պուկտո նահանգի հրաձգարանից։ Հարավային Կորեայի ու Ճապոնիայի տվյալներով, հրթիռները անցնելով մոտ 1000 կմ, ընկել են Ճապոնական ծովում։ Ենթադրաբար խոսքը նոր տեսակի հրթիռների մասին է։ Ճապոնիայի ՊՆ տվյալներով, հրթիռները հասել են Ակիտա նահանգի Օգա թերակղզուց 300-350 կմ արեւմուտք։ Նյութական վնաս չի գրանցվել։



