Բորիս Ջոնսոնը Մոսկվայի գործողություններն անընդունելի է համարում
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի գործողությունները խիստ քննադատության է ենթարկել: Նրա կարծիքով՝ Մոսկվան պետք վերանայի իր արտաքին քաղաքականությունը եւ «ցույց տա, որ իրեն կարելի է դարձյալ վստահել», հայտարարել է նա: Այս մասին հայտնում է DW-ն:
«Նրանք (ՌԴ-ը – խմբ.) պատերազմ են վարում կիբերտարածքում, իրավիճակը խախտում են արեւմտա-բալկանյան երկրներում, ինչը տեսանք Չեռնոգորիայի դեպքում, գումարած այն, ինչը կատարվում է Ուկրաինայի արեւելքում»,- ասել է Ջոնսոնը: Նա Մոսկվայի այսպիսի գործողությունները «միանգամայն անընդունելի է» համարում:
Բորիս Ջոնսոնը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ ոչ ոք նոր սառը պատերազմ չի ցանկանում: «Հետեւաբար կենսականորեն կարեւոր է ջանալ շփվել Ռուսաստանի հետ, եւ մենք կփորձենք ուղղել նրա քաղաքականությունը եւ նրան օգնել վերադառնալու լավ ուղու վրա»,- նշել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:
Մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Բորիս Ջոնսոնը «առաջիկա շաբաթներին» ռուսական կողմի հրավերով Ռուսաստան կայցելի, սակայն նշել էր, որ ուղեւորությունը չի վկայում Լոնդոնի եւ Մոսկվայի հարաբերություններում «բիզնես սովորականի պես» սկզբունքին վերադարձ, այլ լիովին համապատասխանում է երկկողմանի համագործակցությանը, որը բնութագրվում է «համագործակցիր, բայց զգուշավորություն ցուցաբերիր» ձեւակերպմամբ:



