Շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում. Անի Լուպեն՝ «Ազիզյաններ» սիթքոմի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է
Կարճատեւ դադարից հետո «Ազիզյաններ» սիթքոմը սկսել է իր երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Առջեւում հեռուստադիտողին սպասվում են նոր զարգացումներ, հետաքրքիր ու ծիծաղաշարջ իրավիճակներ, որոնցում կհայտնվեն սիրված հերոսները:
Life.panorama.am-ը սիթքոմի նոր զարգացումների մասին խոսել է դերասանուհի Անի Լուպեի հետ, ով, ինչպես հայտնի է, Ազիզյանների ընտանիքի մայրիկի կերպարն է մարմնավորում:
«Մենք արդեն սկսել ենք մեր սիրելի աշխատանքը, հեռուստադիտողին շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում, որի մանրամասների մասին, բնականաբար, չեմ հայտնի որպեսզի էլ ավելի հետաքրքիր լինի հեռուստադիտողին»,- նշեց դերասանուհին ու ավելացրեց.
«Հաջող փորձը էլ ավելի պարտավորեցնող է, սակայն ինքս երկու եթերաշրջանների դեպքում էլ առանձնակի ուշադրություն եմ դարձնում իմ կերպարին, որպեսզի այն ընդունվի ու սիրվի»:
Ինչպես հայտնի է, Անի Լուպեն նաեւ երգում է, պարզվում է, որ նա նպատակ ունի տեսահոլովակով հանդես գալ.
«Իհարկե, ցանկություն ունեմ տեսահոլովակ նկարահանել, կարծում եմ, դա շատ չի ուշանա, ուղղակի այս պահին մի քանի անավարտ գործեր ունեմ, որոնք վերջացնելուց հետո կպլանավորեմ այն»,- տեղեկացրեց երգչուհի դերասանուհին:
Հետեւելով Անի Լուպեի սոցիալական էջերի հրապարակումներին, անմիջապես հասկանալի է դառնում, որ նա սիրում է կյանքն ու վայելում է ամեն վայրկյանը: Անին վստահեցնում է.
«Լավատես լինելն ինձ համար ստացվելիք չէ, այլ կենսակերպ: Ես հատուկ բաներ չեմ անում դրա համար»:
Մեր նկատառմանը, թե տպավորություն է, որ Անի Լուպեն ընդհանրապես չի տխրում ու բարկանում, եւ հարցին, թե իրականում ի՞նչը կարող է նրան հունից հանել, պատասխանեց.
«Շատ բաներ կան, որ ինձ կարող են բարկացնել: Օրվա ընթացքում կարող են լինել մի շարք անկանխատեսելի երեւույթներ, որոնք չեմ կարող թվել: Միակ բանը, որ ինձ բարկացնում է ամեն օր, իմ խիղճն է, որը հաճախ ինձ խանգարում է»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



