Օլանդը իրական Է համարել նախագահական ընտրություններում Լե Պենի հաղթելու «սպառնալիքը»
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթելու «սպառնալիք» գոյություն ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպառնալիք գոյություն ունի»,- ասել Է Օլանդը պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք նախագահի ընտրություններում Լե Պենի «հաղթելու հավանականություն»:
Օլանդը հավելել Է, որ «ծայրահեղ աջերը դեռ երբեք այսքան բարձր դիրքի չԷին հասել վերջին 30 տարվա ընթացքում, բայց Ֆրանսիան չի զիջի»: Նրա խոսքով՝ ընտրություններում դրվելու Է ոչ միայն «Ֆրանսիայի ճակատագրի» հարցը, այլեւ «եվրոպական կառույցի» ապագան:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: Ընտրարշավի ընթացքում առայժմ առաջատարի դիրքը պահպանում են Մարին Լե Պենը եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



