Ինչով են պայմանավորված մղձավանջերը և ինչի մասին են հուշում
ЛАЙФՄղձավանջերը բավականին տհաճ զգացողություններ են առաջացնում, սակայն, ինչպես պարզվում է, դրանք անմիջականորեն կապված են սեփական ներքին վախերի հետ և կարող են հիմնավորված լինել: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով որոշակի տեղեկություններ մղձավանջերի, դրանց տեսակների և նշանակության մասին:
1.Մղձավանջերն օգտակար են
Մղձավանջերը օգնում են հաղթահարել սթրեսը: Ուղեղը մղձավանջն ընկալում է որպես իրական միջադեպ, որն արթնանալուն պես հիշողություն է դառնում: Զգալիորեն ավելի հեշտ է ընդունել այն, ինչ արդեն տեղի է ունեցել: Այլ խոսքով` դա թույլ է տալիս «անցնել այն ամենի միջով», ինչը կարող է և պատահել իրական կյանքում:
2.Մղձավանջերն իրենց պատճառներն ունեն
Եթե գործը հասել է պարբերաբար կրկնվող մղձավանջերի, ապա մարդու ներաշխարհը ուշադրության կարիք ունի: Ենտագիտակցությունն այդպիսով ահազանգում է կուտակված խնդիրների ու վախերի մասին, որոնք կարելի է նաև չնկատել: Եթե մղձավանջերը հաճախակի են կրկնվում, անհրաժեշտ է նաև դիմել բժշկի, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել առողջական և հոգեբանական խանգարումներով:
3. Մղձավանջերի 3 ամենից հաճախ կրկնվող տեսակ, որոնք տեսնում են բոլորը
· Անկումը կարող է խոսել վերահսկողությունը կորցնելու վախի մասին: Ամենից հաճախ նման երազներ տեսնում են միշտ իրերի ընթացքն իրենց ձեռքը պահող մարդիկ:
· Հետապնդումը կարող է խոր ցավի մասին հիշեցում լինել, որը թարմացնում է հավանաբար մանուկ տարիքում տեղի ունեցած բռնության հիշողությունները:
· Սպանություն: Եթե երազում սպանում եք ինչ-որ մեկին, ամենայն հավանականությամբ, բարկացած եք այդ մարդու վրա, սակայն ինչ-ինչ պատճառներով ազատություն չեք տալիս զայրույթին:



