Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում էր
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն ու հրշեջ-փրկարարական ջոկատները: ԱԻ նախարարը հանդիպեց Վայոց ձորի փրկարարական վարչության, Վայք և Եղեգնաձոր քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի անձնակազմին: Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Մուշեղ Ղազարյանը: Այս մ ասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախարար Տոնոյանը շրջեց հրշեջ-փրկարարական ջոկատներով, ծանոթացավ վերջիններիս շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու զրուցեց անձնակազմի հետ ընթացիկ խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Դ. Տոնոյանը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել հրշեջ-փրկարարների համազգեստի որակին:
Վայոց ձորի մարզպետի և համայնքային ղեկավարների հետ աշխատանքային քննարկման ընթացքում կարևորվեց համայնքային բյուջեում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված կետի նախատեսումը: Ընդգծելով մարզերում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ նախարարը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանին կարգադրեց կենտրոնանալ աղետների կանխարգելիչ աշխատանքների վրա՝ ուժեղացնելով համագործակցությունը մարզային իշխանությունների հետ:
ԱԻ նախարարի հաջորդ կայանը Եղեգնաձոր քաղաքում տեղակայված մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն էր: Նախարարը ծանոթացավ մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հնարավորություններին, զրուցեց անձնակազմի հետ, ինչպես նաև՝ ստուգեց կապը մայրաքաղաքում տեղակայված Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, որտեղից նախարարին զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին:



