Թոնի Բլերը հերքել է Թրամփի վաչակազմում աշխատանքի անցնելու ծրագրերի մասին լուրերը
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի ԲԼերի գրասենյակը հերքել է Mail on Sunday թերթի տեղեկություններն այն մասին, որ Բլերը գաղտնի հանդիպել ու քննարկել է ԱՄՆ նախագահի վարչակազմում աշխատանքի անցնելու հնարավորությունը։ Այս հերքումը հրապարակվել է Բլերի կայքում։
Ավելի վաղ Mail on Sunday–ը հրապարակել էր հոդված, որում հավաստիացնում էր, ո րԲլերը գաղտնի հանդիպում է ունեցել Թրամփի փեսա ու նրա խորհրդական Ջարեդ Քուշների հետ ու իբրեւ քննարկվել է Բլերին Մերձավոր արեւելքի հարցերով խաղաղության նախագահական դեսպան նշանակելու հնարավորությունը։
«Mail on Sunday-ի հրապարակած պատմությունը հորինված է։ Բլերը չի արել որեւէ գործողություն, որպեսզի իր թեկնածությունը դիտարկվի Մերձավոր արեւելքում նախագահական դեսպանի պաշտոնի համար»,- ասվում է Բլերի գրասենյակի հայտարարության մեջ։
Բլերի մամուլի ծառայությունը շեշտել է, որ նա երբեւէ որեւէ քննարկում չի ունեցել Սպիտակ տանը՝ այդ կամ որեւէ այլ պաշտոն զբաղեցնելու մասին։



