Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանում մեկնարկում է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

ПОЛИТИКА

Հայաստանում Ազգայի ժողովի ընտրություններին ընդառաջ մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Մարտի 5­-ից մինչև մարտի 31­-ը ընտրական գործընթացին մասնակից 9 քաղաքական ուժերը հանրապետության ողջ տարածքում հանրությանը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի տեսլականը:

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 5 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը:

«Արմենպրես»­-ը ներկայացնում է, թե ինչպես են առաջադրված քաղաքական ուժերը տալու նախընտրական քարոզարշավի մեկնարկը:

Իշխող «Հանրապետական» կուսակցությունը քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադաշտից: ՀՀԿ վերջին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ մարտի 5-­ին մարզադաշտում կանցկացվի ներկուսակցական փակ միջոցառում, որը չի լուսաբանվի: Կուսակցությունը քարոզարշավ է իրականացնելու հանրապետության ողջ տարածքով, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում էլ տվյալ ընտրական տարածքներում ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուները հանդիպումներ կունենան ընտրողների հետ:

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությամբ: Ժամը 10:00­-ին դաշինքի ներկայացուցիչները կայցելել «Եռաբլուր», ժամը 11:00­-ին՝ «Հաղթանակ» զբոսայգի, ժամը 15:00­-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրը:

«Ելք» դաշինքը նույնպես քարոզարշավը կսկսի «Եռաբլուր» այցելությամբ: Ժամը 11:00­-ին դաշինքի անդամները Վազգեն Սարգսյանի տուն­ թանգարանի մոտից ավտոերթով կայցելեն «Եռաբլուր»: Ժամը 15:00-­ին Մերգելյանի ինստիտուտի դիմացի այգուց կմեկնակի երկաթե շեփորներով երթը: Նախաձեռնողը «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Հայկ Կոնջորյանն է: Ժամը 18:30­-ին կկայանա «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը և դրամահավաք երեկոն: Հանդիպման ընթացքում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրը, կհնչեն ելույթներ ծրագրային դրույթների շուրջ։ «Հայկական վերածնունդ» կուսակցության համար քարոզարշավը կմեկնարկի մամուլի ասուլիսով: Ժամը 12:00­-ին «Անի պլազա» հյուրանոցում տեղի կունենա

«Հայկական վերածնունդ » կուսակցության պատգամավորության թեկնածուների մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն են՝ Էդգար Առաքելյանը (ՀՎԿ մամուլի խոսնակ, պատգամավորության թեկնածու), Արթուր Միսակյանը (ՀՎԿ Կոտայքի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Գարսևան Սաղաթելյանը (ՀՎԿ Գեղարքունիքի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Արմեն Հարությունյանը (ՀՎԿ Վայոց Ձորի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Վիլեն Խաչատրյանը (ՀՎԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու), Տիգրան Սարգսյանը (թիվ 2-­րդ ընտրատարածքում ՀՎԿ պատգամավորության թեկնածու), Լիաննա Մանուկայնը (թիվ 4­-րդ ընտրատարածքում ՀՎԿ պատգամավորության թեկնածու):

Կոնգրես-­ՀԺԿ դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա ՀԱԿ-­ի գրասենյակում կայանալիք միջոցառմամբ: Ժամը 12:00-­ին ՀԱԿ կուսակցության գրասենյակում տեղի կունենա դաշինքի ընտրական ծրագրի քարոզչական նյութերի շնորհանդես:

ՀՅԴ-­ն ժամը 13:00-­ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կներկայացնի կուսակցության նախընտրական պլատֆորմը: Ներկա կլինեն ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցում կայանալիք համաժողովով: Համաժողովը նախատեսված է ժամը 13:00­-ին, որի ընթացքում կներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Ծառուկյան» դաշինքը քարոզարշավը կսկսի Տավուշի մարզից: Դաշինքի ներկայացուցիչները տարբեր խմբերով հանդիպումներ կունենան մարզի տարբեր համայնքների ընտրողների հետ, այնուհետև մարզի խոշոր քաղաքներում կլինեն հանդիպումներ, որոնց կմասնակցի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը քարոզարշավի առաջին օրը կանցկացնի ներկուսակցական հանդիպում, իսկ մարտի 6-­ին կներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը:

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян