Սոմալիում երկու օրում սովից ավելի քան 100 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՍոմալիում երաշտի պատճառով Բայի շրջանում վերջին երկու օրում սովից առնվազն 110 100 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Հասան Ալի Հայրեի հայտարարությունը:
«Բարդ իրավիճակ է ստեղծվել անասնաբույժների եւ նրանց ընտանի կենդանիների համար: Որոշ մարդիկ տուժել են սովից եւ աղեստամոքսային տրակտի խանգարումից: Վերջին 48 ժամում Բայի շրջանում մահացել է 110 մարդ»,-ասել է վարչապետը:
Փետրվարի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությանն շտապ 4,4 մլրդ դոլար է անհրաժեշտ՝ չորս երկրներում աղետը կանխելու համար: Այդ երկրների շարքում է նաեւ Սոմալին: ՄԱԿ-ի տվյալներով, Եմենի, Սոմալիի, Հարավային Սուդանի եւ Նիգերիայի հյուսիս-արեւելյան հատվածի ավելի քան 20 մլն բնակիչներ պարենամթերքի սուր պակաս ունեն:
Գործակալության փոխանցմամբ, 2011 թվականին Սոմալիում մահացել է առնվազն 260 հազար մարդ:



