Հնագետները հնագույն հռոմեական հանքարդյունաբերության հետքեր են հայտնաբերել Իսպանիայում
ОБЩЕСТВОՀնագետները, պեղումներ իրականացնելով Իսպանիայի հարավում գտնվող Մունիգուա հնագույն քաղաքում, ընդարձակ հռոմեական պղնձահանք են հայտնաբերել, որը կառուցված է եղել հազարավոր տարիների պատմություն ունեցող մեկ այլ հանքավայրի տեղում:
Ինչպես ներկայացնում է haaretz.com-ը, հանքաքարի շահագործումը հնագույն հռոմեական քաղաքում, հավանաբար, սկսվել է այդ տարածաշրջանում շուրջ 4000 տարի առաջ բնակություն հաստատած մարդկանց կողմից: Այժմ հնագետները հայտնաբերել են թունելներով իրար միացող օդափոխվող ստորգետնյա սրահների բարդ համակարգը, որը կառուցվել է Հռոմեական դարաշրջանում:
Պեղումների արդյունքում նաև տարբեր բարձրություններում կառուցված հանքաշերտեր են հայտնաբերել, որոնց միջոցով հանքափորները մետաղ են արդյունահանել առավել խոր հատվածներից, որն այն ժամանակներում առավել բարդ է եղել:



