Հնդկաստանը մտադիր է երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Իրանի և Թուրքիայի հետ
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանը դիտարկում է երկաթուղային բեռնափոխադրումների ծառայություն գործարկելու հնարավորությունը, որը երկիրը կմիավորի Իրանի և Թուրքիայի հետ:
Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաալիքը` վկայակոչելով հնդկական լրատվամիջոցը, նախագիծը նախատեսում է լուրջ խթան հանդիսանալ առևտրական և տնտեսական զարգացման համար Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` ներառելով Բանգլադեշը, Բութանը, Նեպալը, Պակիստանը և Աֆղանստանը:
Հավակնոտ նախագիծը, որը 6000 կմ տարածություն է նախատեսում ընդգրկել, կարող է զգալիորեն նվազեցնել այդ երկրների միջև գործող առևտրային բարձր սակագները:
Նախևառաջ, Indian Railways ընկերությունը նախատեսում է մարտի 15-16-ը հանդիպում անցկացնել Հարավասիական երկաթուղիների հետ և քննարկել տվյալ նախագիծը: Ինչպես հաղորդվում է, Բանգլադեշի և Հնդկաստանի միջև փորձարարական բեռնատար գնացքը մտադիր են շահագործան հանձնել 2017-ի առաջին եռամսյակում:



