2014-ի ի վեր կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Իրաքում և Սիրիայում 220 խաղաղ բնակիչ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ զինվորական աղբյուրը շաբաթ հայտարարել է, որ 2016 թվականի նոյեմբեր- հունվար ամիսներին 21 քաղաքացի է զոհվել Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարած ռազմական կոալիցիայի կողմից նոյեմբերից հունվար ամիսներին իրականացված 9 ավիահարվածի հետևանքով:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, 2014-ից ի վեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը կազմում է 220:
«Թեև կոալիցիան հավելյալ ջանքեր է գործադրում զինվորական թիրախները նշանառության տակ առնելու համար, հնարավոր չէ խուսափել քաղաքացիների շրջանում գրանցվող զոհերից»,- ասված է ռազմական աղբյուրի հաղորդագրության մեջ:
Ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացրած պաշտոնական թվերը բավականին ցածր են իրավապաշտպան կազմակերպությունների հաշվարկած ցուցանիշներից, որոնց համաձայն առնվազն 2463 քաղաքացիական անձ է զոհվել կոալիցիայի ավիահարվածների հետևանքով:



