Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը, որը անցանկալի էր համարել իր Հոլանդիա կատարվելիք քարոզչական այցը: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
«Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ, մենք որտեղ ցանկանանք, այնտեղ էլ կգնանք»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Ավելի վաղ թուրքական ասոցացիայի Նիդերլանդների ներկայացուցիչը հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախատեսում է մարտի 11-ին այցելել Ռոտերդամ և մասնակցել կայանալիք հանրաքվեին, որի նպատակն է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող նիդերլանդցիների շրջանում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանությունը:
Հոլանդիայի կառավարությունը անցանկալի էր համարել քարոզչական նպատակով Չավուշօղլուի այցը Հոլանդիա:



