Արայիկ Գաբաջյանը՝ Սևակ Խանաղյանի և Գայա Արզումանյանի համատեղ աշխատանքի մասին
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Սևակ Խանաղյանը և Գայա Ազումանյանը դուետ ունեն. այս մասին հանրությանը պարզ դարձավ, երբ Արամ Խաչատրյան համերգասրահում, Սևակի մենահամերգի ժամանակ երգեց նաև Գայա Արզումանյանը: BlogNews.am-ի հետ զրույցում համագործակցության մանրամասները պատմել է Արայիկ Գաբաջյանը. «Սևակի և Գայայի համագործակցության գաղափարը եղավ այն ժամանակ, երբ մի քանի ամիս առաջ Սևակին հրավիրեցինք մեզ մոտ ելույթ ունենալու: Հրավիրելու դրդապատճառներից մեկն էլ Գայան էր, երբ սոցիալական կայքերում նոր էր հայտնվել Սևակի մրցույթային կատարումները Գայան ասաց գուցե հրավիրենք մեզ մոտ ելույթ ունենալու. շատ տաղանդավոր երիտասարդ է: Անմիջապես գտա Սևակի պրոդյուսերի կոնտակտային համարը և պայմանավորվեցի առաջին Երևանյան համերգի համար: Դուետով հանդես գալու գաղափարը իմն է եղել և երբ նա լսեց Գայայի կատարումներից, միանգամից համաձայնվեց»:

Արայիկը նշում է, որ կոմերցիոն երգ չէին ուզում՝ դիմելով մի քանի երգահաններին, վերջնական ընտրությունը կանգնել է Ռուզաննա Անդրեասյանի և Ավետ Բարսեղյանի վրա: Գործիքավորումն էլ արել է Դուետրո ստուդիոյի Էդգար Ալեքսանյանը:«Դեռ անցյալ տարի Գայայի համար որոշել էինք երգ պատրաստել Արցախյան քառօրյա պատերազմում զովածների հիշատակին, իսկ երգը միանշանակ չէր կարող սիրո մասին լինել և այս թեմայի մասին տեղյակ պահեցինք Սևակին, նա էլ ասաց՝ դուք ինքներդ ընտրեք թեման: Մենք էլ ընտրեցինք Արցախի թեման, նա էլ համաձայնվեց: Ավետին խնդրեցինք գրել բառերը, որոնք կլինեն ոգևորող և ուժ տվող: Գրվեցին բառեր որոնք բոլորիս էլ դուր եկան և ոչ մի բառ չփոխվեց: Երգը Արցախի մասին է, կոչվում է «Այայի երկիր Արցախ» և այս երգը նվիրվում է զոհվածներին և բոլոր հայերին ովքեր իրենց հողն են համարում Արցախը»:
Տեսահոլովակ նկարահանելու մտադրություն չունեին, բայց երգն այնքան ստացված էր, որ առանց տեսահոլովակ չէր կարող: Մեկ օրում որոշեցին և հաջորդ օրն էլ անցան գործի «Շատ բաներ ինքս եմ արել և մտածել, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը: Հասարակ ոճում տեսահոլովակ է, քանի որ երգը շատ ազդեցիկ էր, չցանկացանք շքեղ տեսահոլովակով շեղել: Մենք պարզապես արել ենք լավ գործ, առանց կոմերցիոն նպատակի, միայն նշեմ, որ դուետը ձայնագրել ենք ավելի շուտ քան Սևակը դարձավ Իքս Ֆակտոր նախագծի հաղթող»


Նշենք, որ ստեղծագործական կազմը տեսահոլովակի պրեմիերան նախատեսել էր ապրիլի 2-ին, սակայան Սևակի երևանյան մենահամերգում հնչելուց հետո, հանդիսատեսի արձագանքն այնքան բուռն էր, որ որոշել են երկար չսպասել և մարտ ամսի կեսերին, հանդիսատեսի դատին ներկայացնել տեսահոլովակը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի



