Հռոմի պապը Հռոմի գագաթնաժողովի նախօրյակին կընդունի ԵՄ-ի երկրների ղեկավարներին
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 24-ին՝ Հռոմում ԵՄ-ի հոբելյանական գագաթնաժողովի նախօրյակին, հանդիպում կունենա Եվրամիության երկրների ղեկավարների հետ: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին) Ֆրանցիսկոս պապը Առաքյալների պալատի Կայսերական սրահում կընդունի Եվրամիության պետությունների առաջնորդներին եւ կառավարությունների ղեկավարներին, որոնք Հռոմ կժամանեն Հռոմի պայմանագրերի կնքման 60-ամյակի տոնակատարության համար»,-ասված Է Վատիկանի հաղորդագրության մեջ:
Մարտի 25-ին Իտալիայի մայրաքաղաքում տեղի կունենա գագաթնաժողով՝ նվիրված 1957 թվականին այն համաձայնագրերի կնքմանը, որոնք հիմք դրեցին Եվրամիութան ստեղծմանը: Ինչպես նշում են մի շարք ԶԼՄ-ներ, հանդիպմանը կքննարկվի 27 անդամ պետություններից բաղկացած ԵՄ-ի հետագա ճակատագիրը՝ հաշվի առնելով առաջիկայում նրա կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի խոսքով՝ ներկայիս գագաթնաժողովը պետք Է որոշի Եվրոպայի հեռանկարներն առաջիկա տասը տարվա համար:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



