Մեյը Շոտլանդիայի ղեկավարությանը նախազգուշացրել Է անկախության հայտարարման գաղափարի շահարկումից
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիայի շահերից Է բխում տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահելը Brexit-ից հետո, քանի որ Լոնդոնը եւ Էդինբուրգը միասին կարող են ավելի արդյունավետ տնտեսություն ստեղծել: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Ես վստահ եմ ՄիացյալԹագավորության ապագայի հարցում եւ համոզված, որ մենք կկարողանանք որպես երկիր ավելի շատ բանի հասնել լոկ միասին»,- ասել Է Մեյը՝ մարտի 3-ին Գլազգոյում ելույթ ունենալով Շոտլանդիայի պահպանողական կուսակցության խորհրդաժողովում:
«Ոչ մի կարգի տնտեսական պատճառ չկա Միացյալ Թագավորության բաժանման կամ մեզ միավորող կապերի խզման համար»,- հավելել Է վարչապետը:
Նա նաեւ Շոտլանդիայի ղեկավարությանը նախազգուշացրել Է անկախության հայտարարման գաղափարի շահարկումից եւ տարածաշրջանային պաշտոնյաներին մեղադրել Է այն բանում, որ նրանք քաղաքականությանը վերաբերվում են ինչպես խաղի:
Ավելի վաղ Շոտլանդիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, թե անկախության շուրջը երկրորդ հանրաքվեն տարածաշրջանում կարող Է տեղի ունենալ երկու տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



