Ֆրանսիացի կենտրոնամետները կհրաժարվեն Ֆիյոնին հետագա աջակցությունից. Reuters
МЕЖДУНАРОДНОЕԿենտրոնամետների «Դեմոկրատների եւ անկախների միություն» ֆրանսիական կուսակցությունը մտադիր Է հայտարարել «Հանրապետականներ» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին նախընտրական մրցարշավում աջակցությունը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով կուսակցության ղեկավարությանը մոտ կանգնած մի աղբյուրի:
«Մենք հորդորել ենք «Հանրապետականներին»՝ պարտավորություններ ստանձնել եւ գտնել այլ թեկնածուի»,-հայտարարել Է Reuters-ի աղբյուրը:
«Դեմոկրատների եւ անկախների միություն» կուսակցությունը, որը 28 պատգամավոր եւ 43 սենատոր ունի խորհրդարանում, մարտի 1-ին կասեցրել Է մասնակցությունը Ֆիյոնի նախընտրական արշավին:
Շաբաթվա սկզբից «Հանրապետականներից» մի քանի հայտնի պատգամավորներ հայտարարել են, որ այլեւս չեն աջակցելու Ֆիյոնին եւ դուրս են եկել նրա թիմի կազմից:
Մինչդեռ Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցները նրա շուրջ ծավալված սկանդալի ֆոնին աջակցության ընդգրկուն ցույց են պատրաստում: Ակցիան առաջիկա կիրակի օրը՝ մարտի 5-ին, տեղի կունենա Փարիզի կենտրոնի Տրոկադերո հրապարակում, Էյֆելյան աշտարակի մոտ:
«Մենք ակնկալում ենք, որ ֆրանսիացիները կարձագանքեն մեր կոչին եւ հանգստյան օրերին Փարիզ կժամանեն Ֆրանսիայի բոլոր անկյուններից, որպեսզի աջակցեն այն թեկնածուին, որն ազնվորեն համոզիչ հաղթանակ Է տարել փրայմերիզներում»,-մարտի 3-ին հայտարարել են Ֆիյոնի նախընտրական շտաբում: Քաղաքական գործչի շրջապատում ընդգծում են, որ դա հատկապես կարեւոր Է այժմ՝ այն պայմաններում, երբ բազմաթիվ հանրապետական պատգամավորներ երես են թեքում նրանից:
Ֆիյոնն ինքը նախօրյակին Ֆրանսիայի հարավի Նիմ քաղաքում անցկացված հանրահավաքում իր ելույթի ընթացքում հավաստիացրել Է, որ իրեն բնավ չեն անհանգստացնում «առանձին պատգամավորների դասալքության» դեպքերը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



