ՀՀԿ-ի գերագույն նպատակն անվտանգության ապահովումն է
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետական կուսակցության թիվ մեկ խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի մասին:
«Եթե դուք ուշադիր եք, չկա մի քաղաքական ուժ, որի կարգախոսում խաղաղություն տերմինը որևէ ձևով ընդգրկված չլինի։ Մեր գերագույն նպատակն անվտանգությունն է։ Եթե չկա անվտանգություն, չի կարող լինել խաղաղություն։ Եվ մեր համար մեկ խնդիրը մեր երկրի անվտանգության խնդիրն է, որից բխում է նաև խաղաղությունը։ Մնացած բոլորը ածանցյալներ են՝ առաջընթացը, զարգացումը, ժողովրդավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ առաջընթացը, զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը հաջորդելու են անվտանգության և խաղաղության ապահովմանը:



