Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ПОЛИТИКА

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա:

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է հասել Եվրասիական տնտեսական միությանը միանալով, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով օրենսդրական դաշտում համագործակցությանը` ՀՀ ԱԺ նախագահն այս շրջանակում բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի եւ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ արդյունավետ աշխատանքը:

Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է փոխգործակցությունը խորհրդարանական վեհաժողովների շրջանակում` ընդգծելով, որ փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում բխում է մեր երկրների դաշնակցային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Հայաստանը մշտապես հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին, սակայն բախվել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճին:

«Չնայած Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք եւ շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Հայկական կողմը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` խորհրդարանի ղեկավարը երախտագիտությամբ է ընդգծել այն փաստը, որ դեռեւս 1995 թվականին է Պետական դուման ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ` ապրիլի 24-ը ճանաչելով ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «20-րդ դարասկզբին կատարված այս ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր նշանակություն ունի մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման գործում: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատգամն է ողջ մարդկությանը` այլեւս երբեք»,-նշել է Գալուստ ՍÕ �հակյանը: 

Վյաչեսլավ Վոլոդինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ կապերն ունեն խոր արմատներ եւ ձեւավորված ավանդույթներ, որոնք պետք է պահպանել եւ առավել ամրապնդել: Պետական դումայի նախագահը, անդրադառնալով երկու երկրների ռազմավարական գործընկերությանն ու  միջխորհրդարանական հարաբերություններին, կարեւորել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Այս համատեքստում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի ձեւաչափում:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կստեղծեն երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի: 

 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян