Կոլումբիայում հեռուստասերիալ են նկարահանում Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին. El Tiempo
МЕЖДУНАРОДНОЕ Կոլումբիացի ռեժիսոր Սերխիո Կաբրերան պրոդյուսեր Ուգո Լեոն Ֆերերի հետ համահեղինակությամբ ներկայացրել են լեգենդար գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին հեռուստասերիալի առաջին մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին գրում Է կոլումբիական El Tiempo թերթը:
«Սա հեռուստանախագծի առաջին սերիան Է, որը հագեցած կլինի գործողություններով, լարվածությամբ ու կրքերով, ինչպես նաեւ ավելի վաղ անհայտ անեկդոտներ կպատմի Գաբոյի (այսպես են գրողին անվանում Կոլումբիայում) կյանքից, որոնք կապված են սնոտիապաշտություններին նրա հավատալու հետ»,-հրատարակությունը մեջբերում Է սերիալի ստեղծողի խոսքը:
Սյուժեի հիմքում ընկած են Մարկեսի բազմաթիվ կենսագրությունները եւ նրա մտերիմ մարդկանց հիշողությունները: Նկարահանումներն սկսվել են դեռ 2015 թվականին. ընդամենը կստեղծվի յուրաքանչյուրը 45 րոպե տեւողությամբ 13 սերիայից բաղկացած երեք եթերաշրջան:
Այժմ կինոնախագծի հեղինակները ֆինանսավորում են փնտրում նկարահանումները շարունակելու համար եւ ակնկալում են նախագծի իրավունքը վաճառել HBO ամերիկյան հեռուստատեսային ցանցին, որն ստեղծել Է այնպիսի նշանավոր սերիալներ, ինչպիսիք են՝ «Գահերի խաղը», «Ընդհատակյա կայսրությունը» եւ «Սոպրանո կլանը»:
Մեծ գրողի կյանքի մասին հեռուստանովելի հնարավոր գնորդ կարող Է լինել նաեւ Netflix ամերիկյան տեսածառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
4
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
5
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»



