Ստոկհոլմում պայթյունի վտանգի պատճառով տարհանվել են Thai Airways-ի չվերթի ուղևորները
ОБЩЕСТВОՍտոկհոլմի Արլանդա օդանավակայանում գիշերը Փհուկետ թռիչքից առաջ տարհանվել է Thai Airways ավիաընկերության ինքնաթիռի 300 ուղևոր՝ ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին հաղորդագրության պատճառով: Ոստիկանությունը շրջափակել է օդանավակայանի մի հատվածը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով SVT հեռուստաալիքին:
«Մենք ստացել ենք չվերթներից մեկի վերաբերյալ վտանգի մասին տեղեկություններ: Խոսքը հեռախոսազանգի մասին է, բայց մեզ չեն զանգել: Մենք դա ընդունել ենք որպես լուրջ սպառնալիք»,- նշել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սվեն-Էրիկ Ուլսոնը:
Ինքնաթիռը տեղափոխվել է անվտանգ վայր: Ինքնաթիռում այժմ աշխատում են սակրավորները:
Օդանավակայանի ղեկավարության հաղորդմամբ՝ մնացած բոլոր թռիչքներն իրականացվում են չվացուցակի համաձայն:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



