Թրամփի փեսան նույնպես զրուցել Է Ռուսաստանի դեսպանի հետ. Սպիտակ տուն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը եւ ավագ խորհրդական Ջերարդ Քուշներն անցյալ տարվա դեկտեմբերին Նյու Յորքի Trump Tower աշտարակում միասին հանդիպել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Սպիտակ տանը:
«Նրանք, ընդհանուր գծերով քննարկել են հարաբերությունները, եւ իմաստ Է ունեցել հաղորդակցության ուղու հաստատումը»,- մեջբերում Է անում NYT-ն Սպիտակ տան ներկայացուցիչ Հոուփ Հիքսի խոսքից: Նա հավելել Է, որ հանդիպումը տեւել Է շուրջ 20 րոպե:
Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանի հետ զրույցների պատճառով սկանդալի կենտրոնում Էին հայտնվել Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը, որն ի վերջո հարկադրված Էր պաշտոնաթող լինել, եւ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը:
Սակայն ի տարբերություն նրանց, Քուշները Ռուսաստանի դեսպանի հետ զրուցել Է արդեն ընտրություններից հետո. թեպետեւ մինչեւ վարչակազմի փոխվելը եւ պաշտոնում իր հաստատվելը:
Արտասովոր եւ անթույլատրելի ոչինչ չկա օտարերկրացի պաշտոնյաների հետ անցումային շտաբի ներկայացուցիչների հանդիպումներում, նշել Է NYT-ն:
Սակայն Ռուսաստանի իշխանությունների հետ Թրամփի խորհրդականների ցանկացած շփումներ այժմ հայտնվում են ուշադրության կենտրոնում, քանի որ Հետաքննությունների համերկրային բյուրոն հետաքննում Է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության եւ այդ սկանդալի հետ նախագահի մերձավորների հնարավոր առնչության մեղադրանքները:
Բացի դրանից USA Today թերթը հայտնել Է, որ Թրամփի նախընտրական թիմից եւս երկու խորհրդականներ՝ Ջեֆրի Գորդոնը եւ Քարթեր Փեյջը, ԱՄՆ-ում ՌԴ-ի դեպանի հետ զրուցել են անցյալ տարվա հուլիսին Քլիվլենդում կայացած հանրապետական ազգային համագումարում: Թե հատկապես ինչի մասին են խոսել Գորդոնը եւ Փեյջը, հայտնի չԷ, ընդգծել Է հրատարակությունը:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



