«Հաց էինք ուտում, սկսեցին կրակել մեր վրա». Արցախում վիրավորված զինծառայողները մանրամասներ են պատմում (տեսանյութ) armlur.am
ВИДЕОArmlur.am-ը գրում է. 1995թ. կնքված հրադադարից հետո մինչ օրս ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել իր կողմից կնքված հրադադարի պայմանագիրը: Իսկ հատկապես վերջին օրերին ծանր ռազմատեխնիկայով սկսել են գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմաններն ու խաղաղ բնակավայրերը:
Սեպտեմբերի 25-ին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարված է եղել: Հակառակորդի ակտիվության հետևանքով զոհվել են շարքային զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.) և վիրավորվել 16 զինծառայող:
Երևան են տեղափոխվել վիրավորված զինծառայողներից վեցը, որոնցից չորսը գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրանցից երկուսը վերակենդանացման, 2-ն էլ` վնասվածքաբանական բաժանմունքներում են: ArmLur.am-ը քիչ առաջ այցելեց հոսպիտալում գտնվող զինվորներին, զրուցեց նրանցից երկուսի հետ, ովքեր, չնայած դժվարությամբ էին խոսում, սակայն մեզ հետ զրույցում մի քանի մանրամասներ պատմեցին կատարվածից:



