Զբոսաշրջիկները ճանապարհորդությունները համարել են կյանքում հաջողության հասնելու գործոններից մեկը
ОБЩЕСТВОԱշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներն այն կարծիքին են, որ ճանապարհորդությունները նպաստում Է անձնական կյանքում եւ աշխատանքում հաջողության հասնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Booking.com հյուրանոցների ամրագրման ծառայության մամուլի տեղեկագրում:
Ընկերության մասնագետների կողմից 20 պետությունների 15 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ընթացքում մասնակիցների 45 տոկոսը հայտարարել Է, որ ճանապարհորդությունների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները օգնում են անձնական կյանքում եւ կարիերայում:
Այսպես, հարցման մասնակիցների 13 տոկոսը, ոգեշնչված ուղեւորությունների տպավորություններից, նոր աշխատանք Է գտել, մոտավորապես նույնքան զբոսաշրջիկներ Էլ լավացրել են իրենց հարաբերությունները զուգընկերների հետ: Հարցվածների եւս 21 տոկոսը փոխել Է բնակության վայրը:
Զբոսաշրջիկների 65 տոկոսի խոսքով՝ նոր երկիր կամ քաղաք այցելելն օգնում Է իրենց բարձրացնել ինքնավստահությունը: Հարցման մասնակիցները նաեւ կարծիք են հայտնել, որ տարբեր վայրեր այցելած մարդիկ ավելի հետաքրքիր են նրանցից, ովքեր քիչ են ճանապարհորդում: Այսպես Է կարծում 61 տոկոսը:
2016 թվականի նոյեմբերին անցկացված համանման հարցման ընթացքում դրա մասնակիցները պատմել Էին, որ ճանապարհորդություններն իրենց ավելի շատ ուրախություն են բերում, քան սերը, երեխաները, աշխատանքն ու նյութական բարիքները:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



