iPhone-ի նոր մոդելների վաճառքներն առաջին երեք օրում ռեկորդային ցուցանիշ են արձանագրել
ОБЩЕСТВОiPhone 6s-ը եւ iPhone 6s Plus նոր մոդելների վաճառքները, որոնք սկսվել են սեպտեմբերի 25-ին, առաջին երեք օրում ռեկորդային ցուցանիշ են արձանագրել՝ հասնելով 13 միլիոնի: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հղում անելով Apple-ի հաղորդագրությանը, iPhone 6s-ը եւ iPhone 6s Plus-ը, սկսած հոկտեմբերի 9-ից, կհայտնվեն 40-ից ավելի երկրներում, ներառյալ Ռուսաստանը, Մեքսիկան, Իտալիան, Իսպանիան եւ Թայվանը:
iPhone-ի նոր մոդելները Հնդկաստանում, Մալայզիայում եւ Թուրքիայում հասանելի կլինեն հոկտեմբերի 16-ին, իսկ մինչեւ տարեվերջ երկրների ընդհանուր թիվը կհասնի 130-ի:
«iPhone 6s-ի եւ iPhone 6s Plus-ի վաճառքները ֆենոմենալ արդյունքներ են արձանագրել առաջին հանգստյան օրերին՝ շատ հեռու թողնելով ավելի վաղ Apple-ի պատմության մեջ սահմանված բոլոր ռեկորդները»,-մեկնաբանել Է Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



