Պրիտցկերյան մրցանակ են ստացել միանգամից երեք իսպանացի ճարտարապետներ
МЕЖДУНАРОДНОЕԻսպանացի երեք ճարտարապետներ՝ Ռաֆայել Արանդան, Կարմե Պիխեմը եւ Ռամոն Վիլալտան, դարձել են ճարտարապետության Պրիտցկերյան մրցանակի 2017 թվականի դափնեկիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մրցանակի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
Կատալոնացի ճարտարապետները միասին աշխատել են 1988 թվականից: Սա առաջին դեպքն Է, երբ մրցանակն ստանում են միասին աշխատած միաժամանակ երեք ճարտարապետներ: Ավելի վաղ 1966 թվականին իսպանացին արդեն ստացել Է Պրիտցկերյան մրցանակ, նշված Է նյութերում:
Ճարտարապետների գործերի թվում նշված են La Cuisine արվեստների կենտրոնը (Նեգրպելիս, Ֆրանսիա), Soulages թանգարանը (Ռոդեզ, Ֆրանսիա), La Lira բաց հանրային թատրոնը (Ռիպոլ, Կատալոնիայի Ժիրոնայի նահանգ, Իսպանիա) եւ այլ գործեր: Ժյուրին ընդգծել Է յուրաքանչյուր նախագծի վրա՝ հասարակական եւ մասնավոր օբյեկտներից մինչեւ մշակութային կենտրոններ եւ կրթական հիմնարկություններ, աշխատելիս շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու ճարտարապետների ունակությունը:
Մասնավորապես, ճարտարապետները շենքերը նախագծելիս հաջողությամբ են օգտագործել վերամշակված նյութերը՝ պողպատը եւ պլաստիկը, ասված Է հաղորդագրութան մեջ:
Դրանում հավելվում Է, որ այս տարի պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում:
Պրիտցկերյան մրցանակը շնորհվում Է ամեն տարի ճարտարապետության բնագավառում նվաճումների համար: Մրցանակը լայնորեն հայտնի Է աշխարհում եւ համարվում Է Նոբելյան մրցանակի նմանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



