Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխողների հենարանը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ ցանկացած նախընտրական պրոցեսում, Հայաստանում բաժանվում է ընտրակաշառք։ Այդ երևույթն ունի իր ամենատարբեր դրսևորումները, որոնց դեռ կհասցնենք անդրադառնալ։ Այս ընտրությունները կեղծելը, հաշվի առնելով տեղամասում տեղադրված տեսախցիկները, իշխանությունների համար բավականին բարդ է լինելու։ 
Պետք է հաշվի առնել նաև ընտրողների ցուցակները հրապարակելու հանգամանքը։ Իհարկե, որոշ տեղամասերում կարող են «տեսախցիկները» փչանալ և աշխատել այն ավանդական մեթոդները, որոնք միշտ եղել են։ Սակայն համատարած բնույթ կրելու դեպքում, այդ ամենը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների։ 

Այս պարագայում, իշխանությանը մնում է երեք հիմնական գործոն, որոնք և արդեն կիրառում են։ Առաջինը վարչական ռեսուրսն է։ Բոլոր պետական հիմնարկների գերակշիռ մասում աշխատողներն ուղղակիորեն ուղղորդվում են իշխող Հանրապետականի համար։ Իհարկե, կան հիմնարկներ, որոնք բացառություն են և այստեղ տիրապետող են դաշնակցականները, հատկապես կրթական ոլորտում, բայց դրանք քիչ են։ 
Երկրորդ գործոնը «քուչի տղեքի» հետ համագործակցությունն է, որն ունի տարիների պատմություն։ Այժմ արդեն, նրանք ցուցակները ձեռքերին դռնե–դուռ ընկած ձայներ են մուրում։ Մեկին սիրաշահում են, մեկին՝ ահաբեկում, երրորդին՝ խոստանում և այսպես շարունակ։ 

Ամենատարածվածը երրորդ՝ ընտրակաշառք բաժանելու գործընթացն է։ Այն այս տարի արդեն հասել է հսկայական չափերի։ Նախկին ընտրություններում, չի եղել դեպք, երբ ընտրություններից մեկ ամիս առաջ, արդեն սկսվեր այn բաժանելու պրոցեսը։ Սա ունի իր հիմնավորումները։ Եթե նախկինում, մի ընտրատարածքում, ՀՀԿ–ն ուներ մեկ թեկնածու և հստակ էր, թե ում համար է աշխատելու թիմը, ապա այժմ՝ այսպես ասած ռեյտինգային համակարգը միմյանց դեմ է դուրս բերել մինչև երեք–չորս թեկնածուի։ Ի սկզբանե, ՀՀԿ–ն խաբեց ընտրողներին ասելով, թե խուսափելու են մականունավորներ առաջադրելուց։ 
Սակայն երեխային էլ պարզ է, որ նրանք, առանց այդ մականունավորների պարզապես չեն կարող վերարտադրվել։ 

Իսկ վերջիններս են հատկապես, որ տիրապետում են մեծ ռեսուրսների։ Նրանք ոչնչի առաջ չեն կանգնելու, ավելի շատ բաժանելու և դրան համապատասխան ձայներ հավաքելու հարցում։ Սա բնական է, քանի որ բոլորն էլ կջանան «շեֆի» աչքին լավն ու աշխատող երևալ, որպեսզի կուտակած քաղաքական կապիտալն օգտագործեն հաջորդ գործընթացներում։ 

Մեզ հասած տեղեկություններով, ընտրակաշառքների տեսակները տարբեր են՝ սկսած ալյուրից և սերմացու ցորենից մինչև շենքի մուտքի դռան փոփոխություն և իհարկե գումար։ Ընտրակաշառքի տեսակների տարբերությունները կայանում է լոկալ համայնքների կարիքների և մտածողության դաշտում։ Մեկը պարզապես փող չի ուզում և նրան ուղղորդելու ստիմուլ կարող է հանդիսանալ շենքի բակի կամ շենքի մուտքի բարելավումը, մեկ ուրիշի երեխան սոված է և նա կարող է անգամ ալյուրով բավարարվի, երրորդն ունի առողջական խնդիր և տենչում է դրա կարգավորմանը, չորրորդին էլ «քեշ» փող է անհրաժեշտ։ 

Իհարկե, առավել տարածված է չորրորդ խումբը։ Այստեղ նպատակ չենք հետապնդում քննադատել ընտրակաշառք վերցնողներին։ Լավ օրից չէ, որ մարդիկ գնում են այդ քայլին։ Այդ ամենի պատասխանատուն , անշուշտ հենց օրվա իշխանությունն է։ Նրանք են հասարակությանը հասցրել այս վիճակին և ընտրությունից ընտրություն քաղում են ցանածի պտուղները։ 

Այլ ուժերի նույնպես չենք կարող մեղադրել այս ամենի մեջ։ Շատ պարզ պատճառաբանությամբ, եթե ոչ իշխանական դաշտի ուժերից որևէ մեկը փորձի կաշառք բաժանել, ապա ոստիկանությունը շատ արագ կարձագանքի, այս հանցանքի մենաշնորհը տրված է միայն իշխողներին և նրանց սպասարկողներին՝ մուրաբաների կամ կոշիկների տեսքով։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян