Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Հայաստանի կառավարությունը տարածքային պահանջներ ունի հարևան պետությունների նկատմամբ». թուրք պաշտոնյա. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Թուրքիայի կողմից, կարելի է ասել, տարօրինակ հայտարարություններ են հնչում: Դրանք հիմնականում առնչվում են այդ երկրի անվտանգությանը, առանցքում Հայաստանն է, Կարսի ու Սևրի պայմանագրերն ու քրդական հարցը:

Հունվարի սկզբին Թուրքիայի նախագահն անսպասելիորեն և ամենակարևորը` արտաքուստ դրա համար որևէ պատճառ չունենալով, հայտարարել էր. «Թուրքիայի անվտանգությունն սկսվում է ոչ միայն մեր երկրի սահմաններից, այլև Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից և Հալեպից»: Մեկնաբանելով այս հայտարարությունը` ադրբեջանցի պատգամավորներից մեկը նշել էր, որ «եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև կան տարաբնույթ համաձայնություններ, այդ թվում` ռազմական համագործակցության մասին, ապա ըստ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի` Նախիջևանի անվտանգության համատեքստում Թուրքիայի իշխանությունները պետք է հիշատակեին նաև Ղարաբաղը»:
Գանք հերթով: Ինչ վերաբերում է Նախիջևանի կարգավիճակին, ապա այն որոշվում է 1921 թ. Կարսի համաձայնագրով. «Թուրքիայի կառավարությունը և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների կառավարությունները համաձայն են, որ Նախիջևանի մարզը կազմում է ինքնավար տարածք` Ադրբեջանի հովանու ներքո»: Բավական է թերթել ցանկացած բառարան` հասկանալու համար, որ «Ադրբեջանի հովանու ներքո» չի նշանակում, որ այն պարտադիր կերպով մտնում է այդ երկրի կազմի մեջ: Այս առումով շատ թուրք փորձագետներ սկսեցին հարց բարձրացնել առ այն, թե ինչու Էրդողանը հիշատակեց Նախիջևանը, չէ՞ որ Հայաստանը, գոնե հրապարակային կերպով, չի հայտարարել Կարսի պայմանագիրը լուծարելու մասին: Ընդ որում, թուրք քաղաքագետ Բյուլենտ Էրենտաչը «ժամանակային առումով ճիշտ է համարում Էրդողանի հիշատակումը Թուրքիայի համար Նախիջևանի հատուկ կարգավիճակի կարևորության մասին»: Բայց ինչո՞ւ:

Շարունակենք Թուրքիայի անսպասելի հայտարարությունների շարքը: Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչին Տոպչուն հայտարարել է, որ «Հայաստանի կառավարությունը տարածքային պահանջներ ունի հարևան պետությունների նկատմամբ», որ «նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է գրավել որոշ տարածքներ, այդ թվում` Արարատ լեռը»: Ուստի Տոպչուն կոչ է հղում, որ «հայ–ադրբեջանական պատերազմը օրակարգ դառնա երկու միլիարդ մահմեդականից յուրաքանչյուրի համար»: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորալն էլ հայտարարել է, որ «Հայաստանի քաղաքականությունն ուղղված է «Մեծ Հայաստանի» ստեղծմանը»: Սրան հավելենք այն, որ իր ելույթներում Թուրքիայի նախագահը վաղուց արդեն կիրառում է «փլուզում» տերմինը և հայտարարում, որ «թույլ չի տա Քրդական պետության ստեղծում ցանկացած ձևաչափով»: Սակայն թուրքական Cumhurriyet թերթը, հղում անելով մի քանի հեղինակավոր փորձագետների, պնդում է, որ «այն տարածաշրջանը, որը անվանում ենք Մերձավոր Արևելք, արդեն փաստացի ծնել է քրդական անկախ պետություն», և խոսք պետք է գնա 1920 թ. Սևրի պայմանագրի մասին, որը նախատեսում էր Հայկական մեծ պետության ստեղծում և «թույլ տալիս Թուրքիայից անկախ քրդական պետության կազմավորում»: Ավելին, Cumhurriyet–ը կարծում է, որ «երկարաժամկետ հեռանկարում Անկարան չունի այլընտրանք այն բանին, որ ճանաչի անկախ Քրդստանը, գնա հայկական հարցի լուծման, իսկ Ադրբեջանը` ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Արդյո՞ք այս հայտարարությունները աշխարհաքաղաքական մի նոր խաղի սկիզբն են ավետում, դժվար է ասել: Ապա թե ոչ, ո՞րն է դրանց նպատակը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян