Հարյուրամյա շամպայնը վաճառել են 116 հազար դոլարով
ЭКОНОМИКАSotheby's աճուրդների տունը Նյու Յորքում վաճառել Է մեկ շիշ Krug ֆրանսիական շամպայն, որն արտադրվել Է 1915 թվականին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Parisien-ին, դրա դիմաց ավելի քան 116 հազար դոլար են տվել:
Բացի վաճառված շշից, աշխարհում 1915 թվականի Krug Private Cuvee-ի ընդամենը երեք օրինակ Է մնացել:
Գնորդի անունը չի նշվում:
Մինչ օրս արժեքի ռեկորդը պատկանում Էր 1841 թվականի արտադրության Veuve Clicquot-ին (Կլիկո այրին»), 2008 թվականի աճուրդում այն ձեռք են բերել 43 հազար դոլարով:
Krug ապրանքանիշը պատկանում Է LVMH (Louis Vuitton-Moet Hennessy) ընկերությանը: Շամպայնն արտադրվում Է 1843 թվականից: Արտադրվող խմիչքների հիմնական ծավալը (տարեկան արտադրվում Է շուրջ կես միլիոն շիշ) արտահանվում Է Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ եւ Շվեյցարիա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



