Ղարաբաղյան հիմնախնդրի օրակարգը հստակ է մեր ամենօրյա աշխատանքում. Ինդոնեզիայում ՀՀ դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՎերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն անընդունելի են թե՛ մարդկային, թե՛ պետական համակարգի, և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այս մասին ասել է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը և նշել, որ Ադրբեջանը պետք է ստանա իրեն արժանի գնահատականը:
«Համոզված եմ՝ համանախագահները դա լավ հասկանում են և գոնե փակ հանդիպումների ժամանակ ավելի հստակ են արտահայտվում»,- ասել է Ա. Աղաջանյանը և նշել, որ ղարաբաղյան հիմնախնդրի օրակարգը հստակ է իրենց ամենօրյա աշխատանքում. փորձում են բացատրել նախ հիմնախնդրի էությունը, ծագումը, պատմությունը, ինչպես նաև Արցախի այսօրվա կյանքի, զարգացման և զարգացումների մասին: «Ինդոնեզիան շատ յուրահատուկ երկիր է, այնտեղ ամեն ինչ շատ դանդաղ ու աստիճանաբար պետք է անել՝ հաշվի առնելով իրենց կրոնական, մշակութային, ավանդական-քաղաքական իրականությունը»,-ասել է Ա. Աղաջանյանը և հավելել, որ տեղի Կառավարության հետ պարբերաբար աշխատանք են տանում:



