Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը քաղաքային իշխանության օրակարգում են. Տարոն Մարգարյան

ОБЩЕСТВО

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ այդմ, նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է տվյալ նորմերի խախտման 65 դեպք: Բացի այդ նաև զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 134 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում և շարունակել խստորեն վերահսկել գործող պարտադիր նորմերի և Երևանի ավագանու համապատասխան որոշումների կատարման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: «Մեկ անգամ ևս ուզում եմ, որ բոլորին պարզ լինի. մեր նպատակը վարչական տույժերի ենթարկելը և գումարներ գանձելը չէ, այլ մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելը և արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է: Ու քանի դեռ կան իր ավախախտներ, մենք պարտավոր ենք օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկել բոլոր իրավախախտներին: Այս հարցում որևէ բացառություն չի կարող լինել ու, ըստ այդմ, ձեզանից ակնկալում եմ հետևողական խիստ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 13 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է դրանց ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ:«Տվյալ աշխատանքների տեխնիկական հսկողությունը միջա զգային մասնագիտացած կազմակերպությունների կողմից իրականացնելը բնավ էլ չի նշանակումոր մենքայս ուղղությամբ անելիքներ չունենքԿատարվող աշխատանքների արդյունքում ստեղծվող ենթակառուցվածքները երկար տարիներ պետք է ծառայեն մերբնակիչներինուստիմենք պարտավոր ենք այդ աշխատանքների որակյալ կատարման նկատմամբ ևս հսկողություն սահմանել ու հետևելոր ամեն ինչ արվիսահմանված չափորոշիչներին համապատասխանԸստ այդմմշտական հսկողության տակ պահեք ընթացող աշխատանքներն ու եթե թերացումներ նկատեք,անմիջապես քայլեր ձեռնարկեք դրանց արագ վերացման ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 23 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում: Անդրադառնալով ՃՈ հետ համատեղ իրականացվող անվտանգ երթևեկության միամսյակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել մշտական հսկողության տակ պահել սույն հարցը, բացի այդ, նաև հետևողական աշխատանքներ տանել հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու անվտանգության ապահովման ուղղությամբ: 

«Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այնպիսի արատավոր երևույթների վրա, ինչպիսիք են վարելու ընթացքում հանրային տրանսպորտում ծխելը և հեռախոսով խոսելը: Համոզված եմ, կարիք չկա լրացուցիչ անգամ ասելու, թե այս վտանգավոր երևույթները որքանով են սպառնում է մեր համաքաղաքացիների ապահով երթևեկությանը: Ուստի, պետք է այդ ուղղությամբ հստակ և նպատակային աշխատանքներ տանել՝ դրանք մեզանում բացառելու համար: Այս հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն ինչպես Ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիների հետ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով տարված պայքարը կտա ցանկալի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը մշտապես լինելու են քաղաքային իշխանության օրակարգում:

Հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել շրջայցերը դպրոցների ճաշարաններ: «Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում իրենց տրվածհանձնարարականներըապա առանց քննարկումների խզեք նրանց հետ կնքված պայմանագրերըԲոլորը պետք է հասկանանոր երեխաներին մատակարարվող սննդիհաշվին որևէ թերացում ներելի չէ», ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատասխանատուները նաև զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո: Այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր, որոնց մասին հանրությանը կիրազեկվի սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению