ՆԱՏՕ-ն գնահատել է ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցության գործընթացը
МЕЖДУНАРОДНОЕՓետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Պլանավորման եւ վերանայման գործընթացի եւ Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։
Քննարկումների արդյունքում արդիականացվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների եւ փոխգործունակ խաղաղապահ կարողությունների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերն ու նպատակները։ Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի եւ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանության ոլորտի օրենսդրության բարեփոխման արդյունքում վերանայված նպատակները կշարունակեն աջակցել պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության, բարեվարքության ամրապնդման, անձնակազմի կառավարման, ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման եւ այլ ազգային առաջնահերթություններին ու համագործակցության ծրագրերին։
Գնահատման արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրինության ղեկավար Պոլ Սեւերոյի մասնակցությամբ կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ: Գնահատման արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հաստատմանը։



