Մակրոն. Ֆիյոնը կորցրել է իրականության հետ կապը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը քննադատել է իր մրցակցի՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հայտարարությունները՝ «քաղաքական սպանություն» արտահայտության համար, նշելով, որ նա կորցրել է իրականության զգացողությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նվոստի»-ն:
«Ինչ վերաբերում է հասարակական եւ քաղաքական բաղկացուցիչին՝ դա ֆրանսիացիները կորոշեն»,- լրագրողներին ասել է Մակրոնը:
Նա հայտարարել է, որ դեմ է նախագահի թեկնածուների համար «դատական հաշտության» գաղափարին: «Ես զրոյական հանդուրժողականությանն եմ կողմ, դա բոլորին է վերաբերում»,- ասել է նա:
«Այս շաբաթ պարոն Ֆիյոնը մի քանի անգամ բարձրագոչ բաներ է ասել: Դա հավանաբար նյարդային խանգարման եւ իրականության զգացողության կորուստի նշան է»,- ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով «քաղաքական սպանության» մասին Ֆիյոնի արտահայտությունը:
Այսօր Ֆիյոնը հաստատել է «Պենելոպագեյթ» գործով դատարան կանչելու փաստը, որը կարող է հանգեցնել պետական միջոցների վատնման մեղադրանքի: Նա կրկին անմեղության մասին է հայտարարել եւ ուշադրություն հրավիրել քննության ընթացքում բազմաթիվ խախտումներին՝ իշխանությունների գործողությունները «քաղաքական սպանություն» անվանելով:



