Երկու դաշինքների շահերի համադրման քաղաքականությունը արդարացնում է իրեն. Գագիկ Մինասյան
ОБЩЕСТВОԵվրասիական տնտեսական միության և Եվրամիության շահերի համադրման քաղաքականությունը լիովին արդարացնում է իրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿխմբակցության պատգամավոր ԳագիկՄինասյանը:
«Մի շարք երկրներ կտրուկ դեմ էին համադրման քաղաքականությանը, սակայն փորձը ցույց տվեց, որ «և՛, և՛» քաղաքականությունը լիովին արդարացրեց իրեն: Այն պետությունները, որոնք գնացին միան մի ուղղությամբ, հետագայում լրջագույն խնդիրների առաջ կանգնեցին: Դրանք էին Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով` Հայաստանի նման դիրքորոշմանը ներկայումս Եվրամիության պաշտոնյաները շատ ավելի ըմբռնումով են մոտենում:
«Եվրամիության և Եվրասիական Տնտեսական Միության պաշտոնյաները հասկանում են, որ 21-րդ դարում բաժանարար գծերի քաղաքականությունը զարգացում չի կարող ապահովել ոչ միայն այդ դաշինքների համար, այլև այն երկների համար, որտեղ նրանք ցանկանում են իրականացնել այդ բաժանարար քաղաքականությունը»,- ընդգծեց նա:
Ըստ նրա` հայ- վրացական ջերմ հարաբերությունները թույլ են տալիս, որ երկու հարավկովկասյան երկրները դառնան երկու դաշինքների կարևոր օղակներ:
«Հայաստանը նաև շատ ջերմ հարաբերություններ ունի Իրանի հետ: Եվրասիական Տնտեսական Միությունը և Եվրամիությունը Հայաստանի միջոցով կարող են իրականացնել իրենց տնտեսական ծրագրերը նաև այդ երկրի հետ»,- ասաց Մինասյանը:



